ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Արցախցիները թող իրենց հյուրի նման պահեն»․ Գագիկ Մելքոնյան
11:12, 11.09.2024 | mamul.am
1854 | 3

«Արցախի ղեկավարությունն Արցախը լուծարել ա, եկել ա այստեղ, տաք անկյուն ա գտել։ Արցախի ղեկավարությունն այստեղ երկրորդ իշխանությունն է բացել։ Հանրահավաքներն էլ լցված են արցախցիներով։ Ա՛յ սրանով է խանգարում»,- 24TV-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ինչո՞վ է խանգարում Արցախի ղեկավարությունը Հայաստանի իշխանությանը, որ ամեն գնով ցանկանում են ազատվել նրանցից»։ «Իրենք Գալստանյանի հետ ուզում են իշխանափոխություն անեն, չի ստացվում։ Իշխանափոխություն չեն տեսնելու: Արցախի ներկայացուցիչները թող մեր երկրի գործերին չխառնվեն։ Արցախը հանձնեցին, եկան այստեղ, հիմա թող իրենց հյուրի նման պահեն, ոչ թե ուզենան տանտեր դառնան։ Առանց էդ էլ 20 տարի տանտեր են եղել, դրա համար էլ էս երկիրը էս վիճակին ա»,- նշել է Մելքոնյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր