Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմմիի հետ կմեկնի Ուկրաինա, որտեղ նրանք կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հաղորդվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինային ռուսական ագրեսիայից պաշտպանելու հետագա աջակցությունը, ինչպես նաև Ուկրաինայի բարգավաճումն ապահովելու ուղիները: |