Fox News հեռուստաալիքն առաջարկել է հոկտեմբերին իր հարթակում կազմակերպել ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի երկրորդ բանավեճը:
«Fox News Media-ի ղեկավարները նամակ են ուղարկել Հարիսի և Թրամփի նախընտրական շտաբներ՝ առաջարկելով նոր բանավեճ անցկացնել»,- նշում է հեռուստաալիքը։
Հիշեցնենք՝ Թրամփի ու Հարիսի առաջին հեռուստաբանավեճը երեկ էր՝ ABC News-ի եթերում։