«Վերջերս հաճախ են հանդիպում դեպքեր, երբ գազալցակայաններում, հատկապես՝ հեղուկ գազի, հրաժարվում են անկանխիկ եղանակով առևտուր անել, պատճառաբանվում է, որ չի աշխատում քարտի ընդունման սարքը և դա տևում է մի քանի ամիս»,- այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Դա հատկապես տեղի է ունենում, երբ գազի գները բարձրանում են, բոլորը սկսում են անկանխիկ եղանակով առևտրից հրաժարվել։ Մարդիկ թող գիտակցեն, որ գողանում են զինվորի, թոշակառուի գումարները։ Ինչո՞ւ ՊԵԿ-ը համապատասխան վերլուծություն չի կատարում և վարույթներ չի հարուցում»,- ասաց նա։ |