ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանի պատճառով Ադրբեջանը Սյունիքի վրա հարձակվելու լեգիտիմ առիթ կստանա»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
13:12, 11.09.2024 | mamul.am
3015 | 0

«Դա ի վերջո հանգեցնելու է մի իրավիճակի, երբ Ադրբեջանը կստանա Սյունիքի վրա հարձակվելու լեգիտիմ առիթ։ Կասեն՝ Փաշինյանի հետ որևէ պայմանավորվածություն չի գործում, գումարած դրան՝ պրովոկացիոն ինչ-որ գործողություններ է անում»,-168 TV-ի եթերում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ պատասխանելով հարցին, ըստ որի՝ «իշխանությունը Սյունիքի հարցում անընդհատ դնում է իր մեկնաբանությունը։ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որով Սյունիքում պետք է կանգնի ռուսը, բայց այսօր դա ևս մեկնաբանում է իր տեսանկյունից։ Դա չի՞ բերելու Արցախի նույն սցենարը Սյունիքի գլխին»։ «Ես ավելի քան համոզված եմ, որ այս իշխանությունները գործում են հենց թուրք-ադրբեջանական դաշինքի թելադրանքով, որովհետև կարելի է հասկանալ մեկ սխալը, երկրորդ սխալը, ըմբռնումով մոտենալ երրորդին, բայց երբ այդ սխալները պարբերաբար են կրկնվում, արդեն նշանակում է, որ իրենք այդ քաղաքական գիծն են իրականացնում։ Իսկ այդ քաղաքական գիծը նա է, ինչ ձեռնտու է Բաքվին և Անկարային՝ մեծացնել իրենց ներկայությունը Հարավային Կովկասում, այդտեղից դուրս մղել հնարավոր աշխարհաքաղաքական մրցակիցներին՝ Ռուսաստան, Իրան։ Եվ բոլոր այս հարցերում Փաշինյանը, ըստ էության, անում է այն քայլերը, որոնք ձեռնտու են Բաքվին և Անկարային»,- նշել է քաղաքագետը։

«Փաշինյանի պատճառով Ադրբեջանը Սյունիքի վրա հարձակվելու լեգիտիմ առիթ կստանա»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր