ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
11:42, 11.09.2024 | mamul.am
1548 | 3

«Արդեն մի քանի օր է, ինչ ԱԺ ամբիոնից քննարկում ենք Դաշնակցության շրջաբերականը, որտեղ առկա են Հայաստանի Հանրապետության անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես, Հայաստանը Միութենական պետություն կամ Ռուսաստանի կազմ տեղավորելու մասին»,- ԱԺ իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Երբ սկսում ենք այդ մասին խոսել, դաշնակցական գործիչները, այդ թվում արագ կամ դանդաղ վազող, պարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում՝ դրանք անվանելով մուտիտ։ Պարբերաբար պնդումներ են անում, թե Դաշնակցությունը կանգնած է ՀՀ անկախության ակունքներում և Դաշնակցությունը պայքարում է ՀՀ անկախության համար»,- ասաց պատգամավորը՝ միացնելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված, որտեղ նա ասում է. «Տպավորությունն այնպիսին է, որ մենք ավելի մեծ միավորում տեղավորվելու միգուցե կարիք ունենք»:

«Այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ և ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ:

Դուք կապ չունեք ՀՀ ինքնիշխանության, ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- ասաց Ալեքսանյանը:

«Մաքսիմումը, որ կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր