ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ելքը Հայաստանը օտար ուժերի դրածոներից դեօկուպացիան է». Ոսկան Սարգսյան
01:24, 12.09.2024 | mamul.am
1246 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելը, խաղաղության խաչմերուկը, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը սուտ դուրս եկան։ Ադրբեջանը չհամաձայնվեց նույնիսկ խաղաղության պայմանագրի կիսատ-պռատ, «կռտած» տարբերակին։ Իլհամ Ալիևը հանձին Նիկոլ Փաշինյանի, ոսկե ձկնիկ է բռնել, որը բավարարում է նրա պահանջները, Իլհամն ինչո՞ւ պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր, իրեն սահմանափակի իրավական պարտավորությամբ։ Խաղաղության պայմանագիրը փուչ դուրս եկավ, ինչպես փուչ էին դուրս եկել տնտեսական հեղափոխությունը, ՀԴՄ դիկտատուրան, հին ավտոմեքենաների ժանգոտած կմախքները հավաքելը, «նախկինների» արած թալանը կոպեկ առաջ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելը, Ադրբեջանից գերիներին վերադարձնելը, պողպատե մանդատը, ոչ մի մուկ, ոչ մի ձուկ չպլստալը, կոռուպցիան, ԽԾԲ-ով պաշտոնների նշանակելը վերացնելը, իրավական վեթթինգը, արագաչափերի փակելը, և այլն և այլն։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ստի, կեղծիքի իշխանություն է, որը անցած վեցուկես տարում պառակտել է հանրությունը, տարածել է ատելություն, ստեր․ հսկայական, չվերականգնվող վնասներ է տվել Հայաստանին։ Հիմա վտանգի տակ է Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Հայատանը մեկ մարդու կողմից է ղեկավարվում, ով պետություն ղեկավարելու գործից շատ հեռու է, չունի կայուն աշխարհայացք, սկզբունքներ, քաղաքական, բարոյական կարմիր գծեր։ Եթե պատերազմում պարտվածը, թաքուն կապիտուլյացիա ստորագրածը իշխանությունից չի հեռանում, չի մեղանչում, ուրեմն նոր պարտություններն անխուսափելի են։ Չի կարելի հավատալ հանրությանը 100 անգամ խաբածին, թե իր գլխավորությամբ Հայաստանում ապագա կա։ Իրավիճակից ելքը բոլոր առողջ ուժերի համախմբումը և Հայաստանը օտար ուժերի դրածոներից դեօկուպացիան է»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր