ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+25 °C
Առցանց առևտրի օրեցօր ավելացող միտումը. ՊԵԿ-ի գործոնն ու ընձեռած հնարավորությունները
12:06, 11.09.2024 | mamul.am
1316 | 0

Օնլայն գնումներով հետաքրքրված մարդկանց թվի աճը Հայաստանում նկատելի է անզեն աչքով, դրան նպաստում են այն հարթակները, որոնք հնարավորություն են տալիս հաշված րոպեների ընթացքում՝ չափազանց պարզ տարբերակով դառնալ նախընտրելի ապրանքի գնորդը:

Տարեկան գրեթե 3 միլիարդ մարդ ամբողջ աշխարհում կատարում է օնլայն գնումներ, այս մասին են փաստում վիճակագրական տվյալները: Հայաստանում ևս վերջին տարիներին նկատելի է առցանց առևտրի աճի միտումը:

Պետք է խոստովանել, որ օնլայն գնումները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը, հերթերի մեջ ժամանակ վատնելու, անասելի հոգնելու և արդյունքում ոչինչ չգնելու փոխարեն կարելի է տանից՝ մի քանի քլիքով՝ հաճախորդի համար է՛լ ավելի հեշտացված տարբերակով ձեռք բերել նախընտրած ապրանքը:

Ըստ Գլոբբինգ ընկերության, որն առաջատար է հաճախորդների թվով, առցանց առևտրի զարգացման գործում չափազանց կարևոր է ՀՀ ՊԵԿ-ի գործոնը: Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող բարեփոխումները նպաստում են ոլորտի ընդհանուր զարգացմանը։ Քաղաքացիների համար նախատեսված բեռների՝ Հայաստան բեռնափոխադրման գործընթացում ներդրած հսկայական ջանքերը, ինչպես նաև այս գործընթացում առաջացած խոչընդոտների արագ վերացումը ՀՀ ՊԵԿ-ի հետևողական քայլերի արդյունք են: ՊԵԿ-ի հետ սերտ համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել արագ և ավելի պարզեցված տարբերակով ստանալ ապրանքը՝ առանց հոգնեցնող քաշքշուկների:

Կիսվի՛ր այս նյութով՝
11:30, 04.10.2024
1509 | 0
դեպի վեր