79 տարեկանում մահացել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը։ Այս մասին հայտնում են Վանաձորի դրամատիկական թատրոնից։ Հասմիկ Ալեքսանյանը ծնվել է 1945 թվականին, Երևանում։ 1969 թվականին ընդունվել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոց։ 1973 թվականին, ինստիտուտն ավարտելուց հետո, Վահե Շահվերդյանի հրավերով, աշխատել է Կիրովականի պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասանուհի։ 1999 թվականից աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, 2011 թվականից զուգահեռ նաև Վանաձորի դրամատիկական թատրոնում։ |