ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մեր հայրենակիցները Բաքվի բանտում պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով»․ Մանե Թանդիլյան
17:18, 11.09.2024 | mamul.am
882 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի ԱԳՆ իր հայտարարությամբ անդրադարձել է Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին՝ արձանագրելով, որ իբր Ադրբեջանը որևէ պարտավորություն չունի վերադարձնելու գերիներին՝ նրանց համարելով հանցագործներ։
Մեր հայրենակիցները Ադրբեջանի կողմից առևանգվել են և պահվում են միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, որի մասին արձանագրվել են նաև միջազգային կառույցների կողմից։
Բաքվի բանտում մեր հայրենակիցներին պահելը բացառապես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանք է, որի դրսևորումները չեն դադարում մինչև այժմ։ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական քարոզչական ատելությունը որևէ աղերս չունի խաղաղության մասին կեղծ հայտարարությունների հետ և ագրեսոր
Ադրբեջանի կողմից առնվազն հայ գերիների ազատումը կարող է հնարավորություն տալ Ադրբեջանի հետ խաղաղության մասին որևէ իրական քննարկում ունենալուն»։

Աղբյուրը` Մանե Թանդիլյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր