ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Արմեն Աշոտյանը կարող է շարունակել հրապարակել իր քաղաքական հոդվածները»․ Ռուբեն Մելիքյան
13:00, 11.09.2024 | mamul.am
960 | 0

«Արմեն Աշոտյանի գործով երեկվա որոշումը հրապարակելուց հետո դատարանը նաև պարզաբանումներ ներկայացրեց, այդ թվում՝ Աշոտյանի գործունեության շարունակման հետ կապված»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Դատարանն ուղիղ հայտարարեց, որ Արմեն Աշոտյանը կարող է շարունակել, ինչպես մինչև այս էր անում, իր քաղաքական տեքստերը, հոդվածները հրապարակելը։ Եվ սկզբունքը կարծես թե այն էր, որ չպետք է պակասի այն փոքր ազատության նշույլները, որ այստեղ կային, օրինակ՝ դրանց մեջ էր մտնում պատգամավորների այցելությունը, ասաց՝ այո՛, պագամավորներն էլ կարող են այցելել»։

«Արմեն Աշոտյանը կարող է շարունակել հրապարակել իր քաղաքական հոդվածները»․ Ռուբեն Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր