ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի առաջին բանավեճը։ «Շոու՝ մարդկանց կատարմամբ, ովքեր որևէ պատասխանատվություն չեն կրում իրենց խոսքերի համար»։ Նա տարակուսանք է հայտնել, թե ինչու է բանավեճը համաշխարհային լրատվամիջոցներում ներկայացվում որպես գլխավոր նորություն։ «Ի՞նչ մեծ նորության մասին է խոսքը»,- ասել է նա: |