ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեյվիդ Լեմմին ժամանել են Կիև։ Նրանք կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Ուկրաինայի պաշտպանության հետագա աջակցությունը, գրում է BBC-ն:
Այցից առաջ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կարող է վերացնել Կիևի կողմից ռուսական տարածքներում գտնվող թիրախներին հարվածելու՝ ամերիկյան հեռահար հրթիռների օգտագործման սահմանափակումները:
Նախօրեին Բլինքենը չէր բացառել այդ հնարավորությունը: