ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից Ռուսաստանին ATACMS հրթիռներով հարվածելու որոշումն արդեն կայացվել է, գրում է РИА Новости-ն: «Ամենայն հավանականությամբ, այդ բոլոր որոշումներն արդեն կայացված են, և այս պահին լրատվամիջոցներում տեղեկատվական արշավ է ընթանում՝ արդեն կայացված որոշման վերաբերյալ»,- ասել է Պեսկովը: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Ռուսաստանը «համապատասխան պատասխան» կտա, եթե ԱՄՆ-ն թույլ տա Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել ուկրաինական հարվածների սահմանափակումները ՌԴ թիրախներին: |