Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինկոմիսարիատները, համայնքապետարաննները խնդիրներ են ունենում 25-օրյա վարժական հավաքների մասնակիցներին հավաքագրելու գործում, մարդիկ դժկամությամբ են մասնակցում հավաքներին։ Դրա պատճառը միայն այն չէ, որ վարժական հավաքների մասնակիցները սահմանագոտում կյանքի համար վտանգավոր ծառայություն են իրականացնում։ Վարժական հավաքների մասնակիցներին 25-օրյա հավաքի համար պետական բյուջեից վճարում են մոտ 180 հազար դրամ աշխատավարձ։ Հավաքների շատ մասնակիցներ մշտական աշխատանք ունեն կամ օրավարձու աշխատողներ են։ Օրավարձու բանվորների օրական վաստակը նվազագույնը 10 հազար դրամ է։ Ըստ օրենքի՝ աշխատողի գործատուն պետք է հատուցի 25 օրվա հաշվարկով վարժական հավաքի մասնակցի աշխատավարձի ու 180 հազար դրամի տարբերությունը՝ նվազագույնը 70 հազար դրամ և ավելի գումար։ Սակայն գործնականում գործատուն չի հատուցում այդ գումարը, եթե դա վերաբերում է օրավարձու աշխատողներին, արհեստավորներին և այլն։ |