ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների անձնական թերթիկներում նշվել է նաև «Ադրբեջան»»․ Արծվիկ Մինասյան
17:00, 11.09.2024 | mamul.am
8423 | 0

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասախանի ժամին հայտնեց, որ Գերմանիայում երկարատև բուժման մեկնած և ապաստան հայցող ՀՀ քաղաքացիներն ահազանգում են, որ Դաշնության միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունը նրանց անձնական թերթիկներում Հայաստանին զուգահեռ նշում է նաև Ադրբեջան․ «Այս խնդրի վերաբերյալ հարցում եմ կատարել ԱԳՆ, պատասխանի մեջ չի կոնկրետացվում, թե այս ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվել ԱԳՆ-ի կողմից։ Նշել են, որ քաղաքացիները հավանաբար խեղաթյուրել են իրենց անձնական տվյալները»,- ասաց պատգամավորը՝ հարցն ուղղելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Եթե գտնում եք, որ ԱԳՆ պատասխանը սպառիչ չէ, կուսումնասիրենք, նորից կպատասխանենք, բայց քիչ չեն դեպքերը, որ ՀՀ քաղաքացիները, մտածելով, որ ավելի հեշտ ապաստան կգտնեն, իրենց ծննդյան վայրը նշում են տարբեր վայրեր, այդ թվում՝ Ադրբեջանը։ Չեմ բացառում, որ նման դեպքերից են ձեր նշածները»,- ասաց նախարաը։ Արծվիկ Մինասյանը հակադարձեց՝ նշելով, որ քաղաքացիները ներկայացրել են ՀՀ անձնագրերը և այժմ մտավախություն ունեն, որ ապաստարան չստանալու դեպքում հանկարծ հարկադրաբար չուղարկվեն Ադրբեջան։

«Գերմանիայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների անձնական թերթիկներում նշվել է նաև «Ադրբեջան»»․ Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր