ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Սա պետական համակարգի` պայթեցված լինելու ապացույցն է». Սոս Հակոբյան
21:30, 11.09.2024 | mamul.am
2649 | 0

Փաստաբան Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի Պ. Սևակի փողոցում պայթեցված կամ քանդված շենքը ավելի շուտ պետական համակարգի պայթեցված լինելու ապացույցն է, քան այդ շենքի...
Դեռ լուրջ հարցը՝ արդյոք պայթեցրե՞լ են, թե՞ քաշել գցել, թողնում եմ մի կողմ, որովհետև կարող են պնդել, որ, ի վերջո, ոչ թե պայթեցրել են (ՆԳՆ-ն ասել էր նախկինում, որ թույլտվություն չի տվել պայթեցման), այլ քաշել, գցել։ Չնայած ինքս հակված եմ մտածել, որ պայթեցրել են, որովհետև մի քանի օր առաջ փորձել էին քաշել գցել, շենքի վրայից մի քար չէր տեղաշարժվել, ինչևէ։
Անկախ եղանակից, այս անգամ ըսկի չեն զգուշացրել հարակից շենքերի բնակիչներին, ինչը ոչ միայն իրավախախտում է, այլ՝ ոչ ադեկվատ լինելու ապացույց։ Տեսանյութից երևում է, որ անգամ մի քանի մետրի վրա պայթեցման պահին կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վազվզելով փորձում են դուրս պրծնել փոշուց։ Իսկ ինչ կլիներ այն դեպքում, եթե շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ կամ մանկահասակ երեխաներ հայտնվեին փոշու ծածկի տակ, ոչ մեկ չգիտի... կարճ ասած՝ բառդակ»։

Աղբյուրը` Սոս Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր