ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«Միգուցե Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին». Զախարովա
17:24, 11.09.2024 | mamul.am
3503 | 1

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ իշխանությունները պետք է մտածեն Իրանի և Թուրքիայի հետ սահմաններին ռուս սահմանապահների ներկայության նպատակահարմարության շուրջ: «Միգուցե Ալեն Սիմոնյանն այնքան էլ ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին»,- ասել է Զախարովան: «1992թ. բազային փաստաթուղթը, որը կանոնակարգում է ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, անժամկետ է... Սահմանապահները գործով են ապացուցել իրենց անհրաժեշտությունը: Երբ խոսվում է նպատակահարմարության մասին, պետք է հաշվի առնել՝ ինչպես դա կազդի երկրի անվտանգության վրա»,- հավելել է նա: Զախարովան նաև ակնարկել է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը բավական կոմպետենտ չէ նման հարցեր քննարկելու համար։ «իմ կարծիքով այս հարցում պետք է ձայն տալ նրանց, ովքեր իսկապես պահպանում են Հայաստանի սահմանը` զենքը ձեռքներին, այլ ոչ թե նստած են փափուկ բազկաթոռների վրա»,- ակնարկել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Միգուցե Ալեն Սիմոնյանն ուշադիր չի հետևել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին». Զախարովա
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր