ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության արմատներն իրավաբանական կրթության տիրույթում են»․ Նիկոլ Փաշինյան
17:30, 11.09.2024 | mamul.am
1078 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքվելով ՀՀ-ում դատական անկախ համակարգ կա՞, թե ոչ՝ հիշեցնելով 2018թ. սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնված մի խոսակցություն՝ վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի մասնակցությամբ։ Ձայնագրության մեջ նրանք քննարկում էին, թե ինչպես են մարդիկ կալանքի տարվում և թե ինչ ցուցումներ են տրվում այդ ուղղությամբ։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Մենք այսօր ՀՀ-ում չունենք լիարժեք անկախ դատական համակարգ, բազմաթիվ մարդիկ կան, որ լծակները պահում են դատական համակարգի վրա։ Եթե ձեզ թվում է, թե այդ հարցերը չեն հնչում կառավարող մեծամասնության կողմից, սխալվում եք։ Իմ համոզմունքն այն է, որ անկախ դատական համակարգ ունենալը միքայլանի գործողություն չէ։ ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության սոցիալ-հոգեբանական արմատները գտնվում են Հայաստանի իրավաբանական կրթության տիրույթում։ Անկախ դատական համակարգ ունենալը ծայրահեղ անհրաժեշտություն է ՀՀ-ի հետագա զարգացման համար»,- ասաց Փաշինյանը։

«ՀՀ-ում անկախ դատական համակարգի բացակայության արմատներն իրավաբանական կրթության տիրույթում են»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր