ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+25 °C
«Ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը, էդ մարդու ձեռքերն ու ոտքերը կապե՞ր». Նիկոլ Փաշինյան
18:54, 11.09.2024 | mamul.am
2924 | 0

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումներից և բացասական եզրակացության տրամադրումից հետո հաստատությունը շարունակում գործունեություն ծավալել, և ո՞վ է պատասխանատվություն կրում «ՀրազդանՋԷԿ»-ում տեղի ունեցած ողբերգության նման դեպքերի համար։

«Տեսչական մարմինն արձանագրումներն անում է էդ ընկերության տնօրենի, էդ ընկերության սեփականատիրոջ և աշխատակիցների համար, ասում է սիրելի հայրենակիցներ, այստեղ չի՛ կարելի աշխատել, որովհետև կարող է տեղի ունենալ պայթյուն, ներկաներից կարող են լինել զոհեր և այդպես շարունակ։ Տեսչական մարմնի գործառույթը դա է։:Մենք չենք կարող բոլոր այդ տեղերում ոստիկանական պահախմբեր տեղակայել և ասել՝ այս տարածք ոչ ոք չմտնի՛։ Մենք չենք կարող տարածքի տիրոջն ասել՝ մենք չե՛նք թողնում, որ դու մտնես քո տարածք, որովհետև կարող է ասել՝ ես մտնում եմ իմ տարածք, որովհետև ոսկի ունեմ, պիտի տանեմ, վաճառեմ։ Մենք մարդուն գնում ենք, ասում՝ այս սնունդը, որ ձեր սեղանին դրված է, թունավոր է։ Մարդը ուտում է և թունավորվում։ Հիմա այս իրավիճակում ի՞նչ պիտի աներ տեսչական մարմինը, էդ մարդու ձեռքերն ու ոտքերը կապե՞ր։ Ես ենթադրում եմ, որ դեպքով կհարուցվի քրեական գործ, և քրեական պատասխանատության կենթարկվի այն մարդը, որն այդ տեսչական ակտը ստացել է, ստորագրել, բայց մարդկանց տարել է և փորձանքի է բերել»,- նշեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հրազդան ՋԷԿ»-ը տեսչական մարմնին մեղադրեց սխալ տեղեկություն տարածելու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր