Փաշինյանը, ԱԺ-ում շարունակելով կարդալ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, հայտարարեց. ««Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»: Ուշադիր լսեցի՞ք, երաշխավորը ՀՀ-ն է, և բոլոր նրանք, ովքեր ասում են, որ որևէ երրորդ երկրի անվտանգություն ապահովելու երաշխիք է վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված: Ավելին, այդ երթևեկության կազմակերպողը ՀՀ-ն է: Եվ երաշխավորողը, և կազմակերպողը ՀՀ-ն է: Չկա այստեղ որևէ բան գրված, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղից պետք է գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի և կազմակերպի: Ամեն ինչ անում է ՀՀ-ն, և դրանից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները»: |