«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նաև գրված է. «Կողմերի միջև համաձայնեցմամբ ապահովվելու է Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջաններին կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը»: Մենք համաձայն ենք, եկեք, անցեք, ո՞վ է խանգարում: Ադրբեջանը համաձայն չի, որովհետև Ադրբեջանն ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես: Ո՞նց պիտի ես չապահովեմ, եթե ես եմ ստորագրել ու նաև դուք եք ստորագրել, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դա ապահովի: Որևէ տեղ գրված չէ, որ Հայաստանի ինքնիշխանությունը որևէ կերպով սահմանափակվում է իր որևէ տարածքի նկատմամբ»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: |