ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը, շարունակելով վերլուծել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ասաց. «Մենք ժամանակին, ճգնաժամային իրավիճակը հաշվի առնելով, ասել ենք՝ նույնիսկ պատրաստ ենք արտապատվիրակման հայելային սկզբունքին, բայց դա մեր որոշումն է` որպես բարի կամք: Այսօր էլ մենք` որպես բարի կամք, երբ ասում են՝ ուզում ենք գնալ Նախիջևան, ասում ենք՝ է, գնացեք: Այսօր Հայաստանի օդային տարածքով ինքնաթիռ է թռչում դեպի Նախիջևան: Ինչի՞, մենք պետք է Ադրբեջանին ասենք՝ մեր տարածքով չենք թողնում գնաք Նախիջևա՞ն, ինչի՞ պետք է տենց բան ասենք: Ո՞րն է դրա իմաստը: ... Այսօր կառավարությունը շրջանառում է որոշման նախագիծ, որը այս հարցերը պետք է լուծի, բայց այն չի ընդունվում Ադրբեջանի պատճառով. «Որովհետև ասում են՝ մենք չենք օգտվելու այդ ճանապարհներից: Եթե չեն օգտվելու, ինչու անիմաստ ծախս անենք: Հետո էլ կասեն` ինչո՞ւ բյուջեի փողերը դրա վրա ծախսեցիք և ոչ մի եկամուտ չեղավ»: |