ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Իրանը տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել». Կարեն Հովհաննիսյան
23:00, 11.09.2024 | mamul.am
2403 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանը հենց այնպես հայտարարություններ չի անում, հատկապես` մեկը մյուսի հետևից։ Պետք է նաև ուշադրություն դարձնել, թե Իրանից եկող հայտարարություններն ովքեր են անում, ինչ պաշտոնի մարդիկ, ինչ դիվանագետներ։ Այդ կերպ ևս Իրանը կոնկրետ ազդակ է տալիս։
Եթե, օրինակ, հերթապահ հայտարարություն լիներ, ապա դա կաներ ԱԳՆ-ի մամլո հաղորդագրության մակարդակով։ Իրանի բարձրագույն իշխանության, ՀՀ-ում Իրանի դեսպանի, խորհրդարանի կարևորագույն հանձնաժողովի նախագահի, ԱԳՆ-ի, և մի շարք այլ պաշտոնյաների հայտարարությունները, մի քանի դեպքում նույնիսկ մի քանի հաջորդող օրեր տարբեր վայրերում կրկնվող հայտարարությունները խոսում է նրա մասին, որ Իրանը գիտի, տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր