ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ արդեն նաև Կառավարության 3-րդ մասնաշենքում է տեղադրվել մարտկոցների և կուտակիչների հավաքագրման արկղ։
Արկղը տեղադրված է Կառավարության 3-րդ մասնաշենքի առաջին հարկում՝ սպասասրահի հատվածում, այն նախատեսված է հատուկ մարտկոցների հավաքագրման համար՝ պատրաստված է օրգանական ապակիով, լամինատե տակդիրով»։