Ուրան, տիտան, նիկել. Ռուսաստանը պատասխան է պատրաստում Արևմուտքին «Ընդհանուր առմամբ, եթե դա մեզ չի վնասում, ապա մենք կարող ենք մտածել, չեմ ասում, որ վաղը պետք է դա անենք, մտածենք արտաքին շուկա մատակարարման որոշակի սահմանափակումների մասին ոչ միայն այն ապրանքների մասին, որոնք ես նշել եմ, այլև մի այլ»,- ասել է ՌԴ նախագահը։ Իր ելույթում ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը «ռազմավարական հումքի մի շարք տեսակների» պաշարներով առաջատարն է։ Նրա խոսքով, Ռուսաստանին բաժին է ընկնում բնական գազի համաշխարհային պաշարների գրեթե 22%-ը, ոսկու պաշարների 23%-ը և ադամանդի գրեթե 55%-ը: |