Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2019 թվականին, մի քննարկման ժամանակ, որի բուն թեման` «Հայաստանի զարգացման հեռանկարները։ Հայաստանը որպես տարածաշրջանային հիմնական դերակատար» էր, կարծիք Հայտնեցի, որ Հայաստանի ազգային անվտանգության բոլոր տարրերը պետք է մանրակրկիտ վերլուծության ենթարկվեն և հարմարեցվեն ռեգիոնալ տերությունների փիլիսոփայությանը։ Իսկ ռազմական ասպեկտով` ի թիվս այլ խնդիրների, նշեցի, որ անհրաժեշտ է գտնել հնարավոր ճանապարհներ, փոխշահավետության սկզբում Սև ծովում, գուցե նաև Միջերկրական ծովում փոքր նավատորմ ստեղծել:
Այս միտքը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր, ու բոլորը սկսեցին նայել ինձ որպես հեքիաթասացի։
Չեք պատկերացնի, բայց այդ քննարկման ժամանակ բոլոր դեպքերում իրական հնարավորություն դիտարկում էին ճանապարհների ապաշրջափկման ուղիներ և լոգիստիկ հանգույց դառնալու տեսիլք, որով իբր Հայաստանը կդառնար տարածաշրջանային հզոր պետություն։
Այ սա հիմա իսկական հեքիաթ է արդեն։
Իսկ այն, ինչ ես առաջարկում էի (ի դեպ, այստեղ միայն մեկ դետալ եմ նկարագրել` ամենաանհնարինը թվացող), շարունակում եմ հավատալ, որ հնարավոր է, եթե մենք խոսքերից անցնենք լուռ աշխատանքի և իրական քաղաքականության»։