Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն RealTV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ «Եթե Հայաստանը կոմունիկացիների բացման վերաբերյալ չփոխի իր ներկայիս դիրքորոշումը, ապա Ադրբեջանն ունի այլընտրանքային տարբերակներ։ Մենք աշխատանքներ ենք տանում Իրանի միջով հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը խեղաթյուրում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որը հաղորդակցությունների բացման կոնկրետ պարտավորություններ է պարունակում։
|