ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«2018-ից հետո ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները»․ Ալեն Սիմոնյան
11:18, 12.09.2024 | mamul.am
769 | 1

«Հպարտությամբ եմ նշում, որ 2018-ի թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները»,-Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ըստ միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ ՀՀ ԱԺ-ն երիտասարդ պատգամավորների թվաքանակով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Այս հանգամանքը ևս կարևոր դեր ունեցավ համաժողովը Երևանում անցկացնելու մեր որոշման հարցում»,-նշեց Սիմոնյանը։

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր