ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +25 °C Վաղը`+23 °C
«Զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են»․ Աննա Վարդապետյան
12:00, 12.09.2024 | mamul.am
929 | 0

«Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում և' ընդդիմության և' կառավարող խմբակցության ներկայացուցիչները պնդում էին, որ Հայաստանում հանցավորության աստիճանը էականորեն աճել է և շարունակում է աճել, ի՞նչ է ասում վիճակագրությունը»,-ասաց Փաշինյանը՝ հարցն ուղղելով ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին
«2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում հանցավորության աճի նվազում է արձանագրվել»,-ի պատասխան ասաց Վարդապետյանը։ «Առաջին կիսամյակի ընթացքում ունենք 18 հազ․ 818 դեպք, մինչդեռ, 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19 հազ․ 891 դեպք։ 2023 թ-ին բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններն էին, պատկերը չի փոխվել նաև այս կիսամյակի ընթացքում։ 2023 թ-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ ծանր հանցագործությունները ևս նվազել են։ Բայց, դրան հակառակ, ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն․ աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Մեզ համար մտահոգիչ է ու վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը»,- ասաց Վարդապետյանը։



«Զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են»․ Աննա Վարդապետյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր