«Ունեցել ենք թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի մասով աճ։ Անցած տարվա կտրվածքով այս աճի վրա էականորեն ազդել է նաև թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիայի բացահայտումը, որը թույլ է տվել վիճակագրական առումով ունենալ դեպքերի աճ»,-այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնեց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը․ «Այստեղ միանշանակ չէ, որ դեպքերի աճը բացառապես բացասական ֆոնով պետք է նկարագրվի։ Սա իրավական համակարգի կարողությունների զարգացման տրամաբանության մեջ է։ Ինչ որ տեղ ուրախալի է նաև, որ մենք կարողանում ենք այս դեպքերը բարձրացնել տեսանելի մակարդակ»,-հավելեց նա։
|