ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+25 °C
«Պարեկային ծառայության ներդրումից հետո հանցավորության ցուցանիշներն աճել են»․ Արգիշտի Քյարամյան
13:12, 12.09.2024 | mamul.am
4961 | 1

«Մարզերում պարեկային ծառայության ներդրումից հետո հանցավորության ցուցանիշներն աճել են»,-կառավարության նիստի ժամանակ հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը․ «Յուրաքանչյուր մարզում պարեկային ծառայության ներդրվելուց հետո մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ, օրինակ, խոշոր մարզերում ամսվա կտրվածքով 60-70 դեպքով աճել է հանցավորությասն ցուցանիշը։ Սրանք հիմնականում թմրանյութերի և զենքեր պահելու դեպքեր էին։ Իրականության մեջ այդ դեպքերը եղել են, դրանք սկսել են բացահատվել և ցուցանիշների վրա ազդել երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել, խոսքը պարեկների մասին է»,-ասաց Քյարամյանը։

«Պարեկային ծառայության ներդրումից հետո հանցավորության ցուցանիշներն աճել են»․ Արգիշտի Քյարամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր