Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն այսօր դատարանում շարունակեց ներկայացնել իր պաշտպանական ճառը, որի ընթացքում դատավոր Տաթևիկ Գրիգորյանը քնել էր։ Նրան քնից հանեց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ առաջարկելով մի քանի րոպե ընդմիջում հայտարարել։ Դատավորը թույլ չտվեց՝ ասելով, որ պատրաստվում է ժամը 14։00-ին ընդմիջում հայտարարել։
|