ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
ՔԿ-ն՝ Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մասին
15:36, 12.09.2024 | mamul.am
1439 | 0

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են․ «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձորի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների մի շարք հանգամանքներ։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքի 60-ամյա բնակիչը 2002թ․-ից աշխատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ։ Վերջինս ի պաշտոնե օժտված է եղել համայնքի վարչական տարածքի՝ իր սպասարկման տեղամասում հաշվառված իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի, ֆիզիկական անձանց հասարակական և արտադրական նշանակության շինությունների հաշվառման հարկերի հավաքագրման լիազորություններով։
2013թ․–ից 2022թ․ մայիսն ընկած ժամանակւսհատավւսծում վերջինս, շարունակաբար, 40-ից ավելի քաղաքացիներից, ինչպես նաև մոտ մեկ տասնյակ ՍՊ ընկերություններից հավաքագրել է հողի և գույքի վարձակալության դիմաց իրեն վստահված հարկերի գումարները, սակայն դրանք չի մուտքագրել Վանաձոր համայնքի բյուջե, այլ ծախսել է անձնական կարիքների համար։ Այդ կերպ կատարված հափշտակությամբ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով' ավելի քան 18.000․000 ՀՀ դրամ՝ իրեն վստահված գույքը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 60–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել:
Նախաքննությունը շարունակվում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր