«Ասելիքն այնքան շատ է, Թովմասյանը դեռ շարունակում է իր ելույթը»․ Ռուբեն Մելիքյան
15:54, 12.09.2024 | mamul.am
1052 | 0
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավարտին է մոտենում Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական պատճառներով հարուցված քրեական գործով դատական քննությունը։ Երեկ ժամը 12:00-ից Թովմասյանը սկսել է ներկայացնել իր պաշտպանական ճառը։ Ասելիքն այնքան շատ է, որ Թովմասյանը դեռ շարունակում է իր ելույթը։ Հատկապես իրավաբանականի ուսանողներին խորհուրդ կտամ պարտադիր դիտել։ Ուսանելի է՝ թե՛ փաստարկների հետաքրքրության, թե՛ փաստական հենքի առատության, թե՛ իրավական հենքի հարստության և թե՛ գաղափարական հենքի արդիականության առումներով»։
«Ասելիքն այնքան շատ է, Թովմասյանը դեռ շարունակում է իր ելույթը»․ Ռուբեն Մելիքյան
Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1: