ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն առանց միջնորդների»․ Հայկ Խանումյան
16:48, 12.09.2024 | mamul.am
1387 | 0

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից պետք է հետ կանչվի ստորագրությունը։ Սյունիքով, Նախիջևանով անցնող ճանապարհների հարցը պետք է դառնա հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների քննարկումների առիթ»,-«Նյուզ»-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «վերջին շրջանում շատ է քննարկվում նոյեմբերի 9-ի 9-րդ կետը, կարծես Իրան-Ռուսաստան հակասություն է առաջացել․ արդյո՞ք Իրանը կամ Ռուսաստանը միմյանց հանդեպ կարող են ավելի կոշտ քաղաքականություն որդեգրել այս հարցում»։ «Ուզո՞ւմ են Նախիջևանի հետ կապվել, Միջնավանից մինչև Նախիջևան Սյունիքի մարզով անցնող ճանապարհներ կառուցենք՝ անցնի։ Ինչպե՞ս պետք է անենք, որ Երասխից երկաթուղին կամ ճանապարհը հասնի Սյունիքի մարզ ավելի կարճ ճանապարհով կամ ինչպե՞ս պետք է անենք, որ Երասխից երկաթուղին Նախիջևանով գա, մտնի Իրանով շարունակի․ այս հարցերը պետք է երկկողմ, Իրանի հետ կապվածը՝ եռակողմ, քննարկումների առիթ լինեն։ Դրա համար պետք է նախևառաջ նոյեմբերի 9-ի ստորագրությունը հանենք։ Ինչի՞ պահել մի բան, որի բոլոր կետերը արհամարհված են»,-ասաց Խանումյանը՝ նշելով, որ միջնորդի ներկայությունը երկու երկրների հարաբերությունների դաշտում ճիշտ չէ։

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցեն առանց միջնորդների»․ Հայկ Խանումյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր