ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դանակահարություններ` Կոտայքի մարզում
19:36, 12.09.2024 | mamul.am
2906 | 0

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ժամը 21։15-ի սահմաններում իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ում առողջական վիճակը ծանր է։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 43-ամյա Արսեն Վ․-ն է։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 11-ին ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Քասախ բնակավայրի «Ուռենի» ռեստորանային համալիրի մոտ՝ Ուռենիներ փողոցի սկզբնամասում, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գերասիմ Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել Արսեն Վ․-ի և Երևանի բնակիչ 23-ամյա Աղաբեկ Վ․-ի հետ, որի ընթացքում Գերասիմ Բ․-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արսեն Վ․-ին` պատճառելով «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ ծանր մարմնական վնասվածք, իսկ Աղաբեկ Վ․-ին՝ «աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ մարմնական վնասվածքները:

Ավելին՝ սկզբանղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին