ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դուրովն սկսել է համագործակցել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ
21:00, 12.09.2024 | mamul.am
6520 | 1

Ձերբակալվելուց հետո Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը սկսել է համագործակցել ֆրանսիական հետախուզական ծառայությունների հետ՝ նրանց տրամադրելով տեղեկություններ, որոնք կարող են օգնել բացահայտել Telegram-ի օգտատերերին: Այս մասին գրում է Liberation-ը։

«Դուռն իսկապես բացվում է»,- Libération-ի հետ զրույցում հաստատել է Փարիզի դատախազության քիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի ղեկավար Ժոաննա Բրուսեն: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի անվտանգության բոլոր ուժերին խորհուրդ է տրվել վերսկսել հետաքննությունները, որոնք կասեցվել էին Telegram-ից տեղեկատվություն ստանալու անկարողության պատճառով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին