ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կդառնա Մյունխենի անվտանգության համաժողովի նոր նախագահը։ Նա Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն է լինելու 2025 թվականի փետրվարից։ Հավելենք, որ նախագահի պաշտոնը կլքի Քրիստոֆ Հոյսգենն, ով պաշտոնավարում է 2022 թվականից։ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։ |