ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Շոտլանդիայի վերջին նավթավերամշակման գործարանը կփակվի 2025 թվականին
21:54, 12.09.2024 | mamul.am
2117 | 0

Petroineos-ը՝ PetroChina-ի և INEOS-ի համատեղ ձեռնարկությունը, հաստատել է 2025 թվականին Շոտլանդիայում գտնվող իր Grangemouth նավթավերամշակման գործարանը փակելու պլաննեի մասին:

Շոտլանդիայում վերջին նավթավերամշակման գործարանը փակելու որոշումը կայացվել է Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի նմանատիպ ձեռնարկությունների հետ մրցակցելու անկարողության պատճառով, հայտնել են ընկերությունում։

BBC-ի գնահատականներով՝ ընկերությունն օրական կորցնում է մոտ 500 հազար դոլար և մինչև 2024 թվականի վերջը կարող է գրանցել մոտ 200 միլիոն դոլարի վնաս։ 2011 թվականից ի վեր Petroineos-ը տեղում ներդրել է ավելի քան 1,2 միլիարդ դոլար և այս ժամանակահատվածում կրել է 775 միլիոն դոլարի վնաս:

Մինչդեռ Petroineos-ը նշում է, որ Շոտլանդիա վառելիքի մատակարարումները կպահպանվեն՝ նավթավերամշակման գործարանը ներմուծման տերմինալի վերածելու միջոցով, որով կներկրվեն բենզին, դիզել, ինքնաթիռի վառելիք և կերոսին։

Արդյունքում աշխատուժը կկրճատվի մոտավորապես 400 հոգով:

Grangemouth նավթավերամշակման գործարանը հիմնադրվել է 1924 թվականին British Petroleum-ի կողմից, որը հետագայում վերանվանվել է BP: Այն Շոտլանդիայի խոշորագույն օդանավակայանների վառելիքի հիմնական մատակարարն է և կազմում է Մեծ Բրիտանիայի վերամշակման ողջ հզորության 14%-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր