ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Դատարանը կալանավորեց ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման կազմակերպիչին ու կատարողներին
22:18, 12.09.2024 | mamul.am
2994 | 0

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի օրեր առաջ Երևանում տեղի ունեցած՝ կնոջ աղմկահարույց առևանգման կազմակերպիչի և կատարողների նկատմամբ: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Դատավոր Արթուր Գաբրիելյանը բավարարել է միջնորդությունը և կազմակերպիչ՝ Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Իսրայելյանը, Տավուշի մարզի բնակիչ 49-ամյա Արկադի Պապյանը, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մուրադյանն ու Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Արծրուն Օհանյանը կալանավորվել են և ձեռնաշղթայված տեղափոխվել են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան հիմնարկ։ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և Քննչական բաժինը պարզել էին՝ որտեղ էին գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել էին Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին, ովքեր եղել էին «BMW» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջիններս անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Նույն օրը Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել էին Արտյոմ Մ․-ին. պարզվել էր, որ հենց այդ շինության մեջ էին առևանգված կնոջը պահել, իսկ կարճ ժամանակ անց Ոսկեպար գյուղում հայտնաբերել, վնասազերծել և ձերբակալել էին Արկադի Պ․-ին, իսկ գյուղում էլ կարողացել էին հայտնաբերել առևանգվածին և նրան անվտանգ տեղափոխել Երևան։ Աղբյուրի տեղեկություններով՝ առևանգողներն առևանգված կնոջ ամուսնուց սկզբից պահանջել էին 4 մլն ԱՄՆ դոլար փրկագին, հետո բանակցությունների արդյունքում այն դարձել էր 2 մլն, իսկ երբ ամուսինը ԱՄՆ-ից վերադարձել էր Հայաստան, ժողովրդի լեզվով ասած բարիշել էին 800 հազար դոլարի շուրջ, սակայն մինչ ամուսինը, ով ի դեպ համաձայնվել էր գումարը վճարել, ոստիկանները բռնել էին կազմակերպչին ու մասնակից նշված անձանց։ Մեկ հոգի, ով Երևանի բնակիչ 38-ամյա Արմեն Ն․-ն է, որոնվում է։ Պարզվել էր, որ ԱԱԾ-ի կեղծ համազգեստով եղածներից մեկը հենց նա էր եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր