ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Սա այն ոստիկանի կրծքանշանի համարն է, ով հայհոյեց ինձ և փորձեց հարվածել». Հակոբ Միկոյան
22:54, 12.09.2024 | mamul.am
2965 | 0

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «03201
Սա այն ոստիկանի կրծքանշանի համարն է, ով երեկ հայհոյեց ինձ փողոցում, և փորձ կատարեց հարվածել, զուտ նրա համար, որ ես նրան ձայնային փոքրիկ ազդանշանով ցույց տվեցի, որ հետիոտնի համար ճանապարհը փակ է։ Կարմիր լույսի տակով էր անցնում:
Վերջինս բորբոքվեց, (ոնց կլիներ) և սկսեց տարբեր տեսակի հայհոյանքներով հարձակվել ինձ վրա։
Զանգել եմ 1-02, տեղեկացրել կատարվածի մասին։ Հետևողական եմ լինելու, որ տվյալ անձնավորությունն ստանա իր արժանի պատիժը։ Ամեն փնթի արարած իրավունք չունի համազգեստ կրելու, մանավանդ` ուսադիրներ կրելու»։

Աղբյուրը` Հակոբ Միկոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր