Փաստաբան Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թեև շատերը գրեցին դատավորի` դատական նիստում քնելու մասին, բայց ես չտեսա քնած դատավոր։ Ես տեսա դատավարության մասնակիցների, դատական նիստի ներկա անձանց ու արդարադատության հանդեպ բացառիկ ցինիզմով ու վատ դերասանական խաղով ցուցադրական վարքագիծ, որը կարող է ընդունելի լինել գեղեցիկ արտաքինով ու գեշ խասյաթով կնոջ պարագայում, բայց ոչ մի կերպ ընդունելի չէ արդարադատություն իրականացող դատավորի համար»։ |