ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Խուլիգանկա, ***, ***նիկ». տարեց կնոջ արձագանքը` Անահիտ Ավանեսյանի արհամարհանքին
23:54, 12.09.2024 | mamul.am
8115 | 1

Սեպտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո մի տարեց կին փորձել է մոտենալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասելով. «Կանգնեք բան եմ ասելու»։

Ավանեսյանն ասաց, որ չի կանգնելու և շտապեց իր ծառայողական մեքենան։

Տարեց կինը գոռաց Ավանեսյանի հետևից. «Խուլիգանկա, բոզ, պոռնիկ, խայտառակ եմ անելու քեզ»։

Այնուհետև կինը տեսախցիկների առջև բացատրեց, որ ինքն առողջական խնդիրներով դիմել է պոլիկլինիկա և իրեն պատշաճ բուժօգնություն ցույց չեն տվել՝ ուղղորդելով այս ու այն կողմ։

«Խուլիգանկա, ***, ***նիկ». տարեց կնոջ արձագանքը` Անահիտ Ավանեսյանի արհամարհանքին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր