Սեպտեմբերի 12-ին կառավարության նիստից հետո մի տարեց կին փորձել է մոտենալ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասելով. «Կանգնեք բան եմ ասելու»։ Ավանեսյանն ասաց, որ չի կանգնելու և շտապեց իր ծառայողական մեքենան։ Տարեց կինը գոռաց Ավանեսյանի հետևից. «Խուլիգանկա, բոզ, պոռնիկ, խայտառակ եմ անելու քեզ»։ Այնուհետև կինը տեսախցիկների առջև բացատրեց, որ ինքն առողջական խնդիրներով դիմել է պոլիկլինիկա և իրեն պատշաճ բուժօգնություն ցույց չեն տվել՝ ուղղորդելով այս ու այն կողմ։ |