Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս Իջևան քաղաքից իմ ծանոթը պետք է մեքենայով գար ինձ հանդիպելու իմ հորական տանը՝ Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղում։ Նա առաջին անգամ էր լինելու սահմանամերձ Ոսկեվան գյուղում, ճանապարհին ծանոթ չէր։։ Իջևանից ինձ զանգահարեց, թե Գուգլ-ը Կիրանց-Ոսկեպար ճանապարհի կեսը Ադրբեջանի տարածք է ցույց տալիս ու «խորհուրդ տալիս» Իջևանից Նոյեմբերյան մեկնել Ալավերդիով, այդ ճանապարհն էլ ավելի քան 150 կիլոմետր է։ |