«Էրդողանը հաշվարկ անող մարդ է, ամեն օր հաշվարկում է՝ եթե Հայաստանի հետ սահմանը բացեմ և լավ հարաբերություններ ունենամ, ի՞նչ պիտի լինի․ Պուտինը գոհ չպիտի լինի, որովհետև նա խաղաղություն չի ուզում Կովկասում, Ալիևն էլ հիմա չի ուզում, որ սահմանը բացվի, որովհետև, դա վտանգի պես է տեսնում՝ եթե Հայաստանի հետ խաղաղություն հաստատվի, դրանից հետո իր ժողովուրդը ժողովրդավարություն պիտի պահանջի»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։ «Սահմանի բացման կողմնակից էր Էրդողանը, բայց գնաց Արևմուտքի երկրներ, նրանք ոչ մի բան չառաջարկեցին, և Էրդողանն էլ ոչ մի բան չարեց։ Այսպիսի հաշվարկներ է անում Էրդողանը»,-նշել է Փայլանը։ |