Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթանում է ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում Թովմասյանը շարունակում է ներկայացնել իր պաշտպանական ճառը։ Հիշեցնենք՝ 2019-ի Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործն առնչվում է նրա՝ արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ |