Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Շինարարական բում է Երևանում։ Դուռդ բացում ես ու փոշով պարուրվում։ Ժամանակին Հին Նորքում տուն գնեցինք, որ մաքուր միջավայրում ապրենք։ Հիմա ամենափոշոտներից մեկն է… Աղմուկ, փոշի, խցանումներ, վթարներ… Շենքերի քաղաք է Երևանը, փաստորեն, մեզ պուրակներ, այգիներ, մանկապարտեզներ, դպրոցներ, ժամանցի և կրթական կենտրոններ պետք չեն…»։ |