«2024 թ. օգոստոսի 31-ի դրությամբ 34 պայթյունի դեպք է գրանցվել, արդյունքում` 9 զոհ, 39-ը՝ տուժած»,-«կենցաղային պայմաններում այրվածքների ռիսկերը» թեմայով ասուլիսին ասաց Փրկարար ծառայության մայոր Արթուր Վարդանյանը՝ նշելով, որ 2023-ին գրանցվել է պայթյունի 42 դեպք, որի արդյունքում եղել է 6 զոհ և 53 տուժած։ «Ընթացիկ տարում տեղի ունեցած պայթյուններից 29-ը եղել են գազի հետևանքով։ Բոլոր դեպքերում էլ անվտագնության կանոնները պահպանված չեն եղել»,-հավելեց Վարդանյանը։ |